«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ձեռք է բերել Նեյմարի տրանսֆերը` հաշվի առնելով Դևիդ Բեքհեմի ելույթները «Սանտիագո Բերնաբեո»-ում:
«Բեքհեմն ավելին է, քան պարզապես ֆուտբոլիստ: Նա գերաստղ է` բառի խոր իմաստով: Նրա օրինակն ինձ ոգեշնչել է Նեյմարի տրանսֆերի իրականացման ժամանակ:
Ցանկանում եմ գործ ունենալ պրոֆեսիոնալների հետ: Վստահ եմ` Նեյմարը նոր Բեքհեմն է»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը: