Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իր գործընկերոջը խորհուրդ է տվել չփոխել ակումբային գրանցումը:
Ընթացիկ մրցաշրջանում բազմաթիվ լուրեր են շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի դարպասապահի ծառայություններով:
«Անշու´շտ, Դե Խեան ինձ համար Եվրոպայի լավագույն դարպասապահներից է: Ընթացիկ մրցաշրջանում նա հիանալի է դրսևորում իրեն: Հնարավոր է, «Ռեալ»-ը դարպասապահ է փնտրում, իսկ Դե Խեայի անունն ավելի հաճախ է հնչում: Բայց կարծում եմ, որ Դավիդը պետք է գոհ լինի, որ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կարգի ակումբում: Նա չպետք է «Ռեալ» տեղափոխվի»,- Marca-ն մեջբերում է Ռեյնայի խոսքերը: