Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիի գործակալը ժխտել է այն շշուկները, թե իբր իր հաճախորդը նախնական պայմանագիր է կնքել «Նյու Յորք Սիթի»-ի հետ, տեղեկացնում է barcastuff-ը:
Ըստ գործակալի` բանակցությունները դեռ վերջացած չեն, և ֆուտբոլիստն ունի մի քանի առաջարկներ:
Չավին դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է շարունակելու իր կարիերան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ: