«Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, ով մայիսից սկսելու է հանդես գալ Հայաստանի հավաքականում, հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի խաղը զարմանալի է իր համար:
«Նոյերը շատ ուժեղ դարպասապահ է: Բայց նրա՝ ոտքերով խաղալու ոճը վայրագություն է: Չի կարելի ծաղրել մրցակիցներին: Եթե այլ դիրքի խաղացող լինեի, 2 ոտքով սահանկում կկատարեի դեպի նա:
Բայց դա ինձ չի վերաբերում: Ինձ պետք չէ ավելի շատ խանգարել թիմակիցներիս, քան մրցակցիս: Ինձ ավելի դուր է գալիս գնդակներ որսալ:
Լսել եմ, որ դարպասապահի կարիերայի ավարտից հետո նա ցանկանում է այլ դիրքում խաղալ: Հնարավոր՝ դա կատակ է, բայց հետաքրքիր կլիներ տեսնել դա»,- Յուրչենկոյի խոսքերը մեջբերում է «Спорт-экспресс»-ը: