Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ուժերը չափեց «Դինամո Դրեզդեն»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց Յուրգեն Կլոպի սաների հաղթանակով: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն:
Հանդիպման 24-րդ րոպեին «մեղուներ»-ի գերմանացի եզրային հարձակվող Մարկո Ռոյսը ստացավ ծանր վնասվածք և փոխարինվեց:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինեց վնասվածք ստացած Ռոյսին:
«Դինամո Դրեզդեն»-«Բորուսիա»` 0:2
0:1 Իմոբիլե (52՛), 0:2 Իմոբիլե (90՛)