Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակ»-ն ընկերական հանդիպման ժամանակ հաղթեց «Ակադեմիսկ»-ին:
Հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հանդիպումից հետո մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը խոսել է նաև հայազգի հարձակվողի մարզավիճակի մասին:
«Կարծում եմ, որ Յուրան գիտի, թե որտեղ է գտնվում մրցակցի դարպասը: Որքան մոտենում ենք պաշտոնական խաղերին, այնքան ավելի մեծանում է հաղթանակ տանելու ցանկանությունը:
Իհարկե, նա փորձ ունի և թիմի երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարողանում մրցակցել Յուրայի հետ»,- հայտարարել է Յակինը: