Մոսկվայի «Սպարտակ»-ը շարունակում է միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքն Անթալիայում:
Այս րոպեներին թիմը հավաքի շրջանակներում վերջին ընկերական խաղն է անցկացնում: Մրցակիցը դանիական «Ակադեմիսկ»-ն է: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 14-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի առաջին խաղը «Սպարտակ»-ն անցկացնելու է մարտի 8-ին: Մրցակիցը «Կրասնոդար»-ն է: