Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» և Հայաստանի առաջնության Առաջին խմբի 16-րդ տուրի «Փյունիկ-2»-«Գանձասար-2» հանդիպումները հետաձգվել են տեխնիկական պատճառով:
ՀՖՖ մամլո ծառայություն