«Մակլարեն»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ վթարից հետո անցկացրել է 3 օր: Այդ մասին տեղեկացնում է Motorsport-ը:
Հիշեցնենք, որ Ալոնսոյի ավտոմեքենան վթարի է ենթարկվել ուղիղ հատվածում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն`վթարի պատճառ է հանդիսացել քամին:
Ալոնսոն չի վնասվել, սակայն նա ուղեղի ցնցում է ստացել և բողոքներէ ունեցել մեջքի և գլխի ցավերից: Հավանաբար, աշխարհի 2-ակի չեմպիոնը լիովին կապաքինվի մրցաշրջանի մեկնարկից առաջ: Բժիշկները վախենում են, որ վթարի կրկնվելու դեպքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել: