Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դժգոհել է թիմի երկրպագուներից, տեղեկացնում է Le Parisien-ը:
«Ես հիասթափված եմ: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք և փայլուն ֆուտբոլ խաղացինք: Բացի այդ, մենք հաղթեցինք:
Չեմ հասկանում, թե ինչու էին երկրպագուները սուլում: Չգիտեմ, թե ինչ են նրանք ուզում: Կապ չունի, թե ինչպես է խաղում ՊՍԺ-ն, երկրպագուները միայն սուլել գիտեն:
Հնարավոր է, որ նրանք մինչ մեր թիմ տեղափոխվելը ձկան խավիար էին ուտում»,- դժգոհել է Իբրահիմովիչը: