Տեղեկություններ էին շրջանառվում, որ MLS-ի ակումբներից մեկը ցանկացել է գնել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը, բայց Մոսկվայի «Սպարտակ»-ը մերժել է առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Global Premier Mgmt-ն:
Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվող ակումբի անվանումը չի հրապարակվում: Նշվում է միայն, որ այդ ակումբը «Չիկագո Ֆայերս»-ը չէ, ինչպես տարածել էին ռուսական ԶԼՄ-ները:
«Չիկագո»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպն MLS-ի պաշտոնական կայքի հետ զրույցում խոստովանել է, որ առաջին անգամ է լսում Մովսիսյանի հնարավոր տեղափոխության մասին:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2006-09թթ հանդես է եկել MLS-ի «Քանզաս Սիթի» և «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբներում: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման՝ խփելով 1 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում: