Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի կիսապաշտպան Մարիո Բալոտելիի ապագայի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մարիոն լավ տղա է, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա դեռ շատ դժվարություններ պետք է տեսնի: Կարդացել եմ, թե ինչ են գրում թերթերը նրա մասին: Կարող եմ ասել, որ նա դեռ կշարունակի հանդես գալ մեր թիմի կազմում:
Կարևորն այն է, որ նա չի կորցրել հավատն իր հանդեպ: Տեսնում եմ, թե նա ինչպես է իրեն դրսևորում մարզումներին»,- հայտարարել է Ռոջերսը: