Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է «Կիևո»-ի դեմ հանդիպմանը Պոլ Պոգբայի ցուցադրած խաղը:
«Պոգբան անհավանական գոլ խփեց և նույնպիսի փոխանցում կատարեց: Հաղթելու համար թիմում պետք է մեծագույն ֆուտբոլիստներ լինեն:
Պոլը հանգիստ, հավասարակշռված և խելացի ֆուտբոլիստ է: Նա ցանկանում է շարունակել բարելավել խաղային որակները: Դժվար, բայց հնարավոր է Պոգբային փոխարինող գտնել»,- Sky Sport Italia-ն մեջբերում է մասնագետի խոսքերը: