«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն իր կարծիքն է հայտնել իսպանական Պրիմերայի 20-րդ տուրի շրջանակներում կայացած«Էլչե»-ի դեմ խաղի վերաբերյալ: Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների` 6:0 հաշվով հաղթանակով: Պեդրոն մեկ գոլի հեղինակ է դարձել:
«Հաճելի է խաղալ Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի հետ: Ես շատ գոհ եմ «Էլչե»-ի դեմ խաղի ընթացքից: Ցանկացած հարձակվողի համար կարևոր է գոլ խփել: Ես գոլերի հեղինակ դարձա Նեյմարի նվերից` հիանալի փոխանցում ստանալուց հետո:
Իհարկե, այժմ «Բարսելոնա»-ն լավագույններից մեկն է: Մենք առաջ ենք շարժվում: Պետք է մտածենք «Ատլետիկո»-ի դեմ խաղի մասին: Այն շատ բարդ է լինելու»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պեդրոյի խոսքերը: