Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փայլուն հաղթանակ է տարել ԱՄՆ-ի լավագույն ըմբիշներից մեկի` Կայլ Դեյկի նկատմամբ` դեկտմեբերի 21-ին Նյու Յորքում կայացած գոտեմարտում:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ է տարել 6:3 հաշվով:
Գոտեմարտն անցկացվել է 75 կգ քաշային կարգում: