Մյունխենի «Բավարիա»-ի նախկին պաշտպան Բրենոն ազատ է արձակվել Բանտից և պատրաստվում է վերսկսել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
25-ամյա բրազիլացին 2 տարի եւ 9 ամիս անցկացրեց բանտում այն բանի համար, որ 2011 թվականին հրկիզել էր իր սեփական տունը՝ փոխհատուցում ստանալու միտումով:
Հայտնի է դարձել, որ նա արդեն բանակցություններ է վարում բրազիլական «Սան Պաուլու» ակումբի հետ և շուտով կմիանա թիմին:
Հավելենք, որ Բրենոյին մի քանի երկրպագուներ դիմավորել են Բրազիլիայում և ինքնագրեր խնդրել: