Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ «արքայական ակումբ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով: Իսպանական գրանդի նախագահը, սակայն, վստահ չէ, կհաջողվի՞ արդյոք ձեռք բերել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները:
«Մենք հետևում ենք Ռոյսին, ինչպես նաև մյուս հզոր ֆուտբոլիստներին: Ավելացնելու բան չունեմ: Դեռ պետք է որոշել, տեղ կգտնի՞ արդյոք նա «Ռեալ»-ի հիմնական կազմում:
Ներկայումս շատ գոհ ենք մեր թիմի ֆուտբոլիստներից: Կքննարկեմ այդ հարցն Անչելոտիի հետ: Բայց եթե ես մարզիչ լինեի, ապա չէի կողմոնրոշվի, թե ում ծառայություններից կարելի է հրաժարվել` Ռոյսի իրավունքները ձեռք բերելու համար»,- El Larguero-ն մեջբերում է Պերեսի խոսքերը: