Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է խնդրանքով դիմել ՖԻՖԱ-ին, որպեսզի ձեռք բերի պաշտպանի, ով կկարողանա փոխարինել բելգիացի Տոմաս Վերմալենին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ վերջինս «Բարսելոնա» է տեղափոխվել սույն թվականի օգոստոսին, սակայն չի կարողացել ամրապնդվել թիմում վնասվածքների պատճառով: Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ Վերմալենը շարք կվերադառնա միայն 6 ամսից:
Ըստ իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության` ակումբներն իրավունք ունեն տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածից դուրս գնել ֆուտբոլիստի, եթե կազմում որևէ խաղացող շարքից դուրս է մնացել ավելին քան կես տարով։
Այնուամենայնիվ, «Բարսելոնա»-ի վրա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից ներկայումս տրանսֆերային արգելանք է դրված, որը գործելու է մինչև 2016 թվականի հունվարը։
Այսպիսով, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրենսդրությունից օգտվելու համար «կապտանռնագույններ»-ը պետք է թույտվություն ստանան ՖԻՖԱ-ից։