Քենիական «Կաբուսկորպ» ակումբը ցանկանում է պայմանագիր ստորագրել բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ:
Ակումբի նախագահ Բենտո Կանգամբի խոսքերով՝ ակումբը ծրագրում է Ռոնալդինյոյի օգնությամբ հաղթել աֆրիկական Չեմպիոնների լիգայում ու հաջող հանդես գալ աշխարհի ակումբային առաջնությունում:
«Կաբուսկորպ»-ն Անգոլայի գործող փոխչեմպիոնն է: Այդ ակումբում ավելի վաղ հանդես էր գալիս բրազիլացի մեկ այլ հանրաճանաչ ֆուտբոլիստ՝ Ռիվալդոն, ով 2012թ. 21 խաղում 18 գոլ է խփել:
Ռոնալդինյոյի վերջին ակումբը եղել է մեքսիկական «Կերետարո»-ն: