Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշումից: Մանսագետը որոշել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայացած ԱՊՕԷԼ-ի հետ խաղում բրազիլացուն թողնել պահեստայինների նստարանին:
Sport.es-ի տեղեկացմամբ՝ իմանալով, որ չի հայտնվել մեկնարկային կազմում՝ Նեյմարը չի կարողացել թաքցնել զայրույթը:
Հիշեցնենք, որ իսպանական գրանդը 0:4 հաշվով արտագնա հաղթանակ է տարել: 5 տուրի արդյունքում «Բարսելոնա»-ն վաստակել է 12 միավոր: