Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է:
Նշվում է, որ «արքայական ակումբ»-ը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Լոնդոնցիները, սակայն, չեն պատրաստվում վաճառքի հանել Կոստայի տրանսֆերը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կոստան 10 գոլ է հեղինակել` 11 հանդիպումներում: