Նոյեմբերի 27-ին ժամը 19:00-ին Մոսկվայում խառը մենապայքարային մարտարվեստների «ԳրԷպլինգ» ակումբի «Ասգարդ» մարզահամալիրում վարպետության դաս կանցկացնի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 66 կգ քաշայաին ըմբիշ Միհրան Հարությունյանը:
Նա 2011թ. Ռուսաստանի փոխչեմպիոն է, 2012թ. չեմպոին, իսկ 2013 թ Հայաստանի չեմպիոն է դարձել, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է:
Ըմբշամարտը խառն մենապայքարային մարտարվեստներում հաղթանակի հասնելու կարևորագույն գործոններից է, ու դրա հետ սերտորեն կապված են մարտիկի համար շատ կարևոր այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են դիմացկունությունն ու ֆիզիկական ուժը: Մուտքը մարզադահլիճ ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են:
Լուսանկարը՝ Միհրան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից