Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հասցեագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային «Էմիրեյթս»-ում կայացած խաղից հետո:
«Մենք վերահսկում էինք խաղը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում: Սակայն պաշտպանության գծում սխալ գործեցինք, ինչից էլ օգտվեց հակառակորդը:
Մենք բազմաթիվ շանսեր ունեինք: Բայց «Յունայթեդ»-ի դարպասապահը հիանալի էր գործում: Նա հանդիպման լավագույն խաղացողն էր»,- Daily Mail-ը մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը: