Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպումը:
«Առաջին 15 րոպեների ընթացքում մենք խնդիրներ ունեինք վտանգավոր պահեր ստեղծեու հարցում: Մենք հաճախ էինք կորցնում գնդակն ամենապարզ իրավիճակներում:
Կարծում եմ` արդյունքը չի արտացոլում խաղադաշտում կատարվածը: Ես շատ գոհ եմ: Մենք ևս երեք միավոր գրանցեցինք մեր ակտիվում»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: