Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի են ունենում «Ալաշկերտ»-«Բանանց» և «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումները:
«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բանանց»-ին: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: «Ալաշկերտ»-ն իր ակտիվում 16 միավոր է գրանցել և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Բանանց»-ը 13 միավորով նախավերջինն է:
Օրվա մյուս խաղում առաջատար «Ուլիս»-ը սեփական հարկի տակ ընդունել է Գյումրիի «Շիրակ»-ին:
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Ալաշկերտ» – «Բանանց»՝ 0:0