Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ ռուս ֆուտբոլիստները չեն կարող խուսափել քննադատությունից, հաղորդում է Спорт-Экспресс-ը:
«Ռուսաստանի ազգային հավաքականը միշտ կքննադատվի, քանի որ ընտրանին իր առջև մեծ նպատակներ է դրել:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա ասեմ, որ ես շարք եմ վերադարձել, սակայն ցավալի է, որ չկարողացանք հաղթանակ տոնել վերջին խաղում»,- հայտարարել է Մովսիսյանը: