Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն անդրադարձել է 2014թ. մրցաշրջանում իր ելույթներին:
«Կարիերայիս գագաթնակետին եմ: Հիանալի եմ ինձ զգում ֆիզիկապես: Տրամադրված եմ խաղալ ամենաբարձր մակարդակով: Քանի դեռ կա նման տրամադրվածություն, պետք է օգտագործել այն առաջին ռակետի կարգավիճակը պահպանելու և գլխավոր մրցանակների համար պայքարելու նպատակով:
«Ռոլան Գարոս»-ը եղել է ու կա իմ գլխավոր նպատակներից մեկը: «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում յուրաքանչյուր նոր հաղթանակ նոր էջ է մեր մարզաձևի պատմության մեջ: Իհարկե, վարկանիշային աղյուսակը գլխավորելը ևս յուրաքանչյուր թենիսիստի համար կարևորագույն առաջադրանք է:
Տարին ընդհանուր առմամբ տպավորիչ էր թե՛ կարիերայում, թե՛ անձնական կյանքում: Հաջորդ մրցաշրջանի մասին կմտածեմ արձակուրդից հետո: Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ անցնելու հայրական պարտականություններին: Ինձ համար ամենահաճելի զգացողությունը երեխայիս գրկելն է»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը: