ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ չի կարող հայտնել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` խաղադաշտ վերադառնալու ստույգ ժամկետը:
Հիշեցնենք` վնասվածքի պատճառով շվեդ ֆուտբոլիստը դուրս չի եկել խաղադաշտ սեպտեմբերի 21-ից: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` 33-ամյա Իբրահիոմվիչը կարող է վիրահատության կարիք զգալ:
«Իբրահիմովիչը կրունկի վնասվածք է ստացել: Զլատանը չի վերսկսի մարզումները, քանի դեռ ցավեր է զգում: Իհարկե, անհամբերությամբ ենք սպասում նրա վերադարձին»,- Mirror-ը մեջբերում է Բլանի խոսքերը:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 5 հանդիպումների և 5 գոլ հեղինակել: