Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մյունխենցիների կիսապաշտպան Մարիո Գյոտցեից ավելին է սպասում:
22-ամյա ֆուտբոլիստը միանձնյա գլխավորում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը` 7 հանդիպումներում դառնալով 6 գոլի հեղինակ:
«Ավելին եմ սպասում: Մարիոն մեծ վարպետ է, բայց «Բավարիա»-ն ավելի մեծ ակնկալիքներ ունի: Մենք խոսել ենք այդ մասին, և ես գիտեմ, որ նա պատրաստ է դրան»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 8 տուրերից հետո «Բավարիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 20 միավոր: