Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն առաջին մեկնաբանությունն է արել իր առաջին «կլասիկո»-ի նախօրեին: Հիշեցնենք` հոկտեմբերի 25-ին «արքայական ակումբ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնա»-ին:
««Կլասիկո»-ն միշտ բարդ խաղ է: Սակայն ես հանգիստ եմ և ցանկանում եմ որքան հնարավոր է լավ մարզավիճակում հանդես գալ այդ հանդիպմանը: Կձգտեմ նպաստել թիմիս հաղթանակին:
«Ռեալ»-ը հիանալի թիմ է: Այն շատ հզոր է, և ես ուրախ եմ խաղալ նրա կազմում: Գործերս հաջող են ընթանում և կարող եմ ասել, որ Մադրիդը հիանալի և տպավորիչ քաղաք է»,- AS-ը մեջբերում է Խամեսի խոսքերը: