Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից: Մրցաշարի երեք տուրերից հետո իսպանական ակումբը 9 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը:
«Հանդիպման սկզբնամասում մենք հիանալի պաշտպանվում էինք և կարողացանք դիմակայել «Լիվերպուլ»-ի մեկնարկային ճնշմանը: Այնուհետև շոշափեցինք տեմպն ու որակյալ ֆուտբոլ ցուցադրեցինք: Ամեն ինչ հիանալի անցավ: «Ռեալ»-ը վստահ և հասուն խաղ ցուցադրեց:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին փոխարինելուն, ապա խաղի վերջնամասում մենք բազմաթիվ հակագրոհներ էինք կազմակերպում և Ռոնալդուն ստիպված էր շատ վազել»,- Marca-ն մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը: