Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գերթ Բեյլն ազդրի հետին մկանների վնասվածքի պատճառով բաց է թողնելու վաղը կայանալիք «Լիվերպուլ»-ի հետ խաղը:
Հարցականի տակ է նաև Բեյլի մասնակցությունը հոկտեմբերի 25-ին կայանալիք «էլ կլասիկո»-ին:
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բեյլը բուժման հատուկ ծրագիր է անցնելու, որից հետո հնարավոր է մասնակցի «Բարսելոնա»-ի հետ խաղին: