«Նապոլի»-ի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն և «Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ընդգրկվել են իտալական ֆուտբոլի Փառքի սրահում: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձագետների խորհրդի նիստի արդյունքում 9 հոգուց բաղկացած ցուցակում Մարադոնան ընդգրկվել է «արտասահմանցի խաղացող», Կանավարոն` «իտալացի խաղացող», իսկ Անչելոտին` «մարզիչ» անվանակարգերում:
Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան Փառքի սրահում ընդգրկել է որպես իտալացի տնօրեն, իսկ «Ինտեր»-ի նախկին կիսապաշտպան Մացոլան՝ որպես իտալական ֆուտբոլի վետերան, իտալացի մրցավար Ստեֆանո Բրասկին: