Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով` «Այաքս»-ը կարող է գերազանց խաղ ցուցադրել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք հանդիպմանը: Այն տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 21-ին «Կամպ Նոու»-ում:
«Պետք է կատարյալ խաղ անցկացնել, որպեսզի թույլ չտալ «Այաքս»-ին ցուցադրել իր բոլոր ունակությունները: Անհրաժեշտ է պրեսինգի ենթարկել մրցակցին և լավ գրոհներ կազմակերպել:
Նախորդ մրցաշրջանում «Այաքս»-ը հաղթել է «Բարսելոնա»-ին: Այն հզոր մրցակից է և կարող է գերազանց խաղ ցուցադրել «Կամպ Նոու»-ում»,- Marca-ն մեջբերում է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի խոսքերը: