Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Վեսթ Բրամվիչ»-ի դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան ազդրի վնասվածք է ստացել:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 75-րդ րոպեին: Վնասվածքի ծանրության աստիճանն ու ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք` նշված հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, որի արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բարելավել է իր դիրքը մրցաշարային աղյուսակում` զբաղեցնելով 6-րդ հորիզոնականն ու շրջանցելով Լոնդոնի «Արսենալ»-ը: