Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Միլան»-ում, հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասից շատ բան է սովորել, տեղեկացնում է Inside spanish football-ը:
«Անչափ կարևոր է սովորել մյուս ֆուտբոլիստներից: Շատ բան եմ սովորել Կասիլյասից: Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու ժամանակ գիտեի, որ չեմ մնա պահեստայինների նստարաններին:
«Սերուցքայիններ»-ի մի շարք երկրպագուներ չէին կարող պատկերացնել, որ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասը կարող է պաշտպանել մեկ այլ դարպասապահ: Մեծ մրցակցությունը չէր խանգարում, որ մենք լինեինք շատ լավ ընկերներ»,- հայտարարել է Դիեգո Լոպեսը: