Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ունեմ նշանաբան՝ չխաբել ու չդավաճանել. Արթուր Աբրահամ

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (41-4), ով սեպտեմբերի 27-ին է պաշտպանել տիտղոսը` պարտության մատնելով բրիտանացի Փոլ Սմիթին, ժամանկել է Հայաստան: Արթուրն այսօր մամլո ասուլիս է տվել:

«Իհարկե հաղթեցի, բայց Փոլ Սմիթը շատ ուժեղ հարվածներ էր հասցնում: Ինչպես ծրագրել էինք, մարտն այդպես էլ վարեցինք: Գոհ չեմ, քանի որ միշտ ավելին եմ ցանկանում: Մարզիչս շատ ավելի գոհ էր, քան ես: Կուզեի կրկին մենամարտել, բայց այդ հարցով պետք է պրոմոութերները զբաղվեն:

Հայաստանի բռնցքամարտը միշտ լավ մակարդակի է եղել: Հուսով եմ՝ մեդալներ կունենանք աշխարհի առաջնություններում ու օլիմպիադայում: Շտիգլից – Շտուրմ մենամարտի հաղթողի հետ մենամարտելու ցանկություն կա: Պատրաստ եմ մենամարտել թե՛ հաղթողի, թե՛ պարտվողի հետ: Ինչ վերաբերում է տեսակրկնություններին, չեմ կարծում, որ դա արդյունավետ կլինի բռնցքամարտում:

Ուորդը հաղթեց ինձ, կապ չունի, նրա հետ մենամարտն ԱՄՆ-ում էր, թե Եվրոպայում: Նա ուժեր էր, և պետք է խոստովանել դա: Ձեռքի վնասվածք չունեմ, 3 ամիս ապաքինումից հետո արդեն ամեն ինչ կարգին է:

Հաջորդ մենամարտը կկայանա, հավանաբար, հունվարի վերջին: Եթե երկրպագուները ցանկանան, պատրաստ եմ մենամարտել Փոլ Սմիթի հետ:

Ունեմ նշանաբան՝ չխաբել ու չդավաճանել: Կոնկրետ օրը չգիտեմ, բայց պատրաստվում եմ ամուսնության: Բան չմնաց (ժպտում է): Հայաստանի հետ կապված ամեն ինչն ինձ դուր է գալիս: Լսում եմ երկու հոգու՝ եղբորս ու մարզչիս»:

 

Լուսանկարը՝  Mediamax-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում