AllBoxing.ru-ի փոխանցմամբ՝ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) մանրամասն ուսումնասիրում է Արթուր Աբրահամ – Փոլ Սմիթ-կրտսեր մենամարտի արդյունքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արթուրը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:110, 117:111, 119:109 հաշվով: Բազմաթիվ երկրպագուներ, մասնագետներ համաձայն չեն մրցավարների հաշվարկի հետ:
ESPN-ի փոխանցմամբ՝ Աբրահամի ու Սմիթի պրոմոութերներ Կալե Զաուերլենդն ու Էդի Հիրնը բանակցում են ռևանշ մենամարտի շուրջ, որը կարող է տեղի ունենալ նաև առանց նրանց համաձայնության՝ WBO-ի պահանջով: