Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմի հարձակվող Դենիել Ուելբեկին, ով հեթ-տրիկ է ձևակերպել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Գալաթասարայ»-ի դեմ խաղում: Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ անգլիացի հարձակվողն արագավազ է և տեխնիկապես զարգացած:
Հիշեցնենք` «Արսենալ»-ը ջախջախիչ` 4:1 հաշվով առավելության է հասել «Գալաթասարայ»-ի նկատմամբ:
«Սաներս գերազանց խաղացին: Նրանք արագ էինք տեղաշարժվում, տիրում գնդակին, Իսկ Դենիին բաժին հասան մի շարք վտանգավոր պահեր: Հաճելի էր հետևել, թե ինչպես է նա կիրառում իր ներուժը: Ուզում եմ հավատալ, որ այս հեթ-տրիկը վստահություն կներշնչի նրան:
Ուելբեկը հիանալի է լեզու գտնում խաղընկերների հետ, միշտ դրական է վերաբերում իր գործին: Նա գերազանաց տեխնիկա ունի և շատ արագավազ է: Գիտեի, որ Դենին կարող է արագ գործողություններ կատարել խաղադաշտում, բայց նա, իսկապես, ապշեցրեց ինձ իր արագավազությամբ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը: