Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին, ով փոխարինման է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղում, ռեկորդ է սահմանել մրցաշարի շրջանակներում անցկացրած խաղերի քանակով: 34-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է Չեմպիոնների Լիգայի 143 հանդիպումների:
Չավին շրջանցել է 142 խաղերի մասնակցած Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլին, ինչպես նաև «արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին խաղացող Ռայան Գիգզին, ովքեր մասնակցել են 141-ական խաղերի:
Հաշվի առնելով նաև ՉԼ որակավորման փուլի շրջանակներում անցկացրած խաղերը, առաջատար է Գիգզը: Նման դեպքում Գիգզը մասնակցել է 151 խաղերի, Չավին` 149: Սակայն վերջինս կարող է գերազանցել Գիգզին արդեն ընթացիկ խաղարկությունում: