Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը մասնակցելու դեպքում կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին կարող է ռեկորդ սահմանել` մրցաշարի շրջանակներում անցկացրած խաղերի քանակով:
Ներկայումս 34-ամյա իսպանացին մասնակցել է ՉԼ 142 հանդիպումների, ինչպես նաև Մադրիդի «Ռեալ»-ի և «Շալկե»-ի նախկին հարձակվող Ռաուլը:
Նշենք, որ «արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը 141-ական հանդիպում են անցկացրել մրցաշարում: