Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում անդրադարձել է իր մանկությանը: Մեսսին ծնվել է Արգենտինայի Ռոսարիո քաղաքում:
«Անմոռանալի մանկություն եմ ունեցել: Մինչև հիմա կապ եմ պահպանում ընկերներիս հետ: Ռոսարիոն լքեցի, երբ դեռ երեխա էի, բայց հիշում եմ հարևաններիս, իմ սիրելի վայրերը: Ռոսարիոն իմ տունն է»,- հայտարարել է Մեսսին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Բարսելոնա»-ն այսօր արտագնա խաղ է անցկացնելու ՊՍԺ-ի հետ: