Ինչպես գիտեք, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 27-ին հաղթել է բրիտանացի Փոլ Սմիթ-կրտսերին՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին:
«Սպասում եմ տիտղոսային նոր մենամարտի: Իհարկե, կարող եմ կրկին մենամարտել Փոլի հետ: Վստահ եմ՝ ևս մեկ դիտարժան մենամարտ կստացվի:
Բայց հիմա ինձ համար ամենահետաքրքիր տարբերակը Ֆելիքս Շտուրմն է կամ Ռոբերտ Շտիգլիցը»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է Boxingscene-ն:
Հավելենք, որ Ֆելիքս Շտուրմ (39-4-2, 18 նոկաուտ) – Ռոբերտ Շտիգլից (47-4-0, 27 նոկաուտ) մենամարտը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին՝ Շտուտգարտում: