«Շախմատային Հայաստան»-ը լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Արոնյանի 111 գրոհները» գիրքը: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Հեղինակն ընթերցողներին է ներկայացնում Արոնյանի 111 գեղեցիկ պարտիաները, որոնցում իրականացվել են ուշագրավ եւ տպավորիչ զոհաբերություններ:
Գրոսմայստերի անցած ուղին են պատկերում նրա համառոտ կենսագրությունը, շախմատային ելույթների վիճակագրությունը եւ տասնյակ հետաքրքիր գունավոր լուսանկարներ: Զետեղված են նաեւ Արոնյանի յուրօրինակ մտքերը շախմատային կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ:
Շախմատասերները, որոնք ցանկանում են ձեռք բերել այս գիրքը, պետք է դիմեն մեզ հետեւյալ հասցեով՝ [email protected]