Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Լևանտե»-ն սեփական հարկի տակ ընդունեց կատալոնական «Բարսելոնա»-ին:
Հանդիպումն ավարտվեց Լուիս Էնրիկեի սաների հաղթանակով: «Կապտանռնագույններ»-ը հինգ անպատասխան գնդակ ուղարկեցին «Լևանտե»-ի դարպասը:
Խաղի ընթացքում 11 մետրանոց նշանակետից վրիպեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին:
Գոլերի հեղինակ դարձան Նեյմարը, Ի. Ռակիտիչը, Սանդրոն, Լ. Մեսսին և Պեդրոն:
«Լևանտե» – «Բարսելոնա»` 0:5
Գոլերը՝Նեյմար 34՛ (0-1), Ի. Ռակիտիչ 44՛ (0-2), Սանդրո 57՛ (0-3), Պեդրո 64՛ (0-4), Լ. Մեսսի 77՛ (0-5)