Մադրիդի «Ռեալ»-ի պարտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 27-րդ հեթ-տրիկը` երեք գնդակ ուղարկելով «Դեպորտիվո»-ի դարպասը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Դեպորտիվո»-ի դեմ արտագնա հանդիպմանը «արքայական ակումբ»-ը հաղթեց 8:2 հաշվով: Ռոնալդուն երկու անգամ աչքի ընկավ առաջին խաղակեսում, մեկ անգամ` երկրորդ և արտագնա խաղերում հեղինակեց 9-րդ հեթ-տրիկը:
Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակում: Ռոնալդուն իր ակտիվում 5 գոլ է գրանցել: Նրան հետևում են «Սելտա»-ի կիսապաշտպան Ֆաբիան Օրելիանան, «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու «Ռայո Վալյեկանո»-ի հարձակվող Ալբերտո Բուենոն, ովքեր 3-ական գոլ են խփել: