Թուրինի «Յուվենթուս»-ի հետ այսօր կայանալիք խաղից առաջ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, որ իրեն չի զարմացնում հարձակվողակն ոճի կիսապաշտպան Ժերեմի Մենեզի խաղը:
«Մենեզի խաղն ինձ համար անակնկալ չէր: Նրա հետ պայմանագիր ստորագրելու միտքը պատկանում է Ադրիանո Գալիանիին: Գիտեի նրա հնարավորությունները, բայց չգիտեի` ցանկանում է տեղափոխվել մեր թիմ, թե ոչ:
Պայմանագիր կնքելուց առաջ հանդիեցի նրա հետ: Ժերեմին ինձ զարմացրեց ընդամենը 5 րոպեում: Նա իրեն դրսևորեց որպես շատ ազատ ու անմիջական անձնավորություն:
Եթե կին լինեի, անկասկած, կամուսնանայի նրա հետ (ժպտում է)»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը: