Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն աջակցել է իր հայրենակցին` Կարիմ Բենզեմային, ով վերջերս հաճախ է քննադատության ենթարկվում` վատ խաղ ցուցադրելու պատճառով:
«Բենզեման «արքայական ակումբ»-ի հիմնական հարձակվողն է: Սակայն նա դեռ լավագույն մարզավիճակում չէ: Քննադատությունը միշտ կլինի:
Կարիմը գիտի, որ պետք է գոլեր խփի: Նա հիանալի հասկանում է, թե երկրպագուները, թիմի ղեկավարությունն ու մարզչական շտաբն ինչ ակնկալիքներ ունեն իրենից: Վստահ եմ, առաջիկայում Բենզեման բազմաթիվ գոլեր կխփի»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը: