Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի` Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղի մասին: Գերմանացի մասնագետը նշել է, որ բավականություն է ստացել` հետևելով իր սաների գործողություններին:
««Բորուսիա»-ն գերազանց ֆուտբոլ ցուցադրեց: Դա հզոր խաղ էր: Մենք ավելի համարձակ էինք և արագ: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես պետք էր, քանի որ եթե «Արսենալ»-ը գեթ մեկ մետր ազատ տարածություն ունենա, անախորժություններ կպատճառի:
Ես բավականություն ստացա այս խաղից: Սաներս ջանք չխնայեցին հաղթանակի համար: Մեզ համար սա գրեթե իդեալական խաղ էր: Մենք գործում էինք ակտիվ և նպատակասլաց: Հիանալի մեկնարկեցինք Չեմպիոնների Լիգայում: Արժանի էինք հաղթանակի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը: