Ամերիկուհի Սերենա Ուիլիամսն իր կարծիքն է հայտնել US Open-ում ցուցադրած խաղի վերաբերյալ:
«Ես շատ ուրախ եմ, որ եզրափակիչ անցա: Մրցաշարի սկզբնամասում ես այնքան էլ վստահ չէի, որ կարող եմ եզրափակչի ուղեգիր նվաճել: Եթե անկեղծ լինեմ` ես բավարարված եմ իմ ելույթներով: Կարծում եմ` ես լավ թենիս ցուցադրեցի:
Կարողացա փոխել խաղս, որն օրեցօր կատարելագործում եմ: Այսպիսի ելույթները վստահություն են ներշնչում»,- ասել է Ուիլիամսը: